Գազայում առնվազն 11 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից. զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 72 հազարը

16 Փետրվարի, 2026

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անկլավի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։

Ըստ պաղեստինյան WAFA գործակալության՝ 2025 թ․ հոկտեմբերի 11-ի հրադադարից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 603-ի, իսկ վիրավորներինը՝ 1618-ի։

Փետրվարի 10-ին Պաղեստինի իշխանությունները հայտարարել էին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում Իսրայելի կողմից գրանցվել է հրադադարի ավելի քան 1600 խախտում։

Իսրայելն իր հերթին հրադադարի խախտումների համար մեղադրում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 063-ի, վիրավորվել է  171 726 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց...

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...