Ստիպված կլինենք հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը․ Շոյգուն՝ ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների մասին

13 Փետրվարի, 2026

Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է…

Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը»,-ասել Է Շոյգուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։

«Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «yerevan.today»-ին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:...

Կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

  «ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9...

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես...