Ինչ տեղի կունենա, եթե Նիկոլը վերընտրվի․ «Կարճ ասած»

9 Փետրվարի, 2026

Հայաստանում քաղաքացիների հիմնական քննարկման թեման առաջիկա ընտրություններն են՝ ի՞նչ կլինի։

Շատ եմ հանդիպում տեսակետներին, որ եթե ՔՊ-ն վերընտրվի, ամեն ինչ ավելի է վատանալու։ Մեկ այլ կարծիք էլ այն է, որ ինչքան վատ բան կարող էր տեղի ունենալ, արդեն եղել է, է՞լ ինչ պետք է լինի։ Նրանց պատասխանում եմ, որ Ժողովուրդ ջան, դեռ այնքա՜ն բան կարող է լինել։ Վստահ եմ, եթե 2018 թվականին կամ 2020 թվականի այս օրերին հարցնեին թե ամենավատ բանը ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ, երևակայությունը չէր հերիքի նկարագրելու այն, ինչի միջով անցել ենք։ Բայց եղավ։ 2021 թվականի գարնանը Նիկոլին ընտրողների մի մասն ասում էր՝ պարտվել ենք, Արցախի մեծ մասը հանձնել ենք, էլ դրանից վատ ի՞նչ պետք է լինի․ ասում էինք՝ Նիկոլի թուլությանը հանկարծ չկասկածեք, այնքա՜նվատ բան դեռ կարող է լինել։ Ու իրականում 2020 թվականի պարտությունից հետո մինչ այս պահը տեղի ունեցածը շատ ավելի վատն էին․ 2020 թվականին մենք համարում էինք, որ մեր ամենաանդառնալի կորուստը զոհերն են․ իսկ այսօ՞ր, ցավոք։ Հիմա հարցնում են՝ սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել։ Պատկերացրեք, որ դրանից վատն էլ կա ու սպասում է Նիկոլի վերընտրվելուն։

Սա ոչ թե վերլուծություն է, այլ ակնհայտը, բոլորիդ է տեսանելի։

2022 թվականի սեպտեմբերի բախումներից հետո մի շարք գյուղեր դատարկվեցին, ասացին՝ ժամանակավոր է, Շորժայի, վայոց ձորի այդ գյուղերում կրկին վերադառնալու են ապրեն․ վերադարձել ե՞ն։ Չէ, ժողովուրդ ջան, իսկ սահմանամերձ գյուղերին սպառնում է դատարկում, եթե Նիկոլը նորից ընտրվի։ Ու խոսքը միայն անվտանգային խնդիրը չէ։ Այս մարդիկ փակել են բազմաթիվ դպրոցներ ու պլանի տակ են շատ դպրոցներ․ սրանք գյուղերի դպրոցները փակում են ու մի քանի գյուղի համար մեկ դպրոց բացում․ մարդիկ լքում են գյուղը՝ երեխաների կրթության համար։ Աշոցքում գյուղ էին ցույց տալիս, որ 60 տնից մնացել է 20-ը։ Շորժայում նույն իրավիճակն է։ Սպառնում է դատարկում, իսկ դատարկված սահմանամերձ գյուղը վաղ թե ուշ հանձնման ենթակա է։

Ամեն մեկդ ձեզ հարց տվեք՝ ձեզ վրա այս 7-8 տարին ինչպե՞ս է անդրադարձել, ձեր անձնական կյանքում ինչ է եղել, ձեր շրջապատում։ Ինչի՞ց եք օգտվել, ի՞նչն է փոխվել դեպի լավը։ Անցնող տարիներին մենք տեսել ենք հայոց լեզվի, պատմության վրա գրոհ, եկեղեցու վրա գրոհ, վերընտրվելու դեպքում, վստահ եմ, ձևականություների մեջ չեն ընկնի, գուցե արգելեն ու վերջ։

Սա եկեղեցու վրա գրոհում է, մզկիթ մտնում է ակնածանքով։

Այս տարիներին տեսել ենք գաղտնալսումներ, շանտաժ, ուժայինների հաբրգածություն, գործեր կարել մարդկանց վրա, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ, նոր թափով է ավելանալու։ Ցանկացած հարցման ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որ վախենում են խոսել, ասում են՝ խոսենք՝ կռնեն։ Իմացեք, որ դա բազմապատկվելու է, ասելու է՝ ժողովորդն ինձ տվել է բռնապետության մանդատ։ Նիկոլի իշխանության 7,5 տարում հանցագործությունները շատացել են 20 հազարով, դարձել են 40 հազար, հաջորդ 5 տարում դառնալու են 60-70 հազարնրան մանդատ տալով՝ կտաք հանցագործությունները բազմապատկելու մանդատ։

Սրանց ընտրվելու դեպքում սպասվում է պետական պարտքի կրկնապատկում, այսինքն եթե նախորդ 5 տարիներին ամեն տարի վերցրել են 1 մլրդ դոլար, հիմա 15 մլրդը գուցե դառնա 30 մլրդ։ Պարտքն են վերցնելու ու պարգևատրվեն արդեն կրկնակի․ թե հիմա մեկ ամսում 9 մլն դրամ են պարգևատրվել նախարարները, հաջորդ տարիներին սպասեք 20-30 մլն դրամ պարգևատրման։

Եթե սրանք վերընտրվեն, գործարարները, փոքր ու միջին բիզնեսը վտանգվելու են։ Այս ընթացքում ինչքա՞ն շատացրեց բիզնեսի հարկերը։ Նաև հարկ ու տուրքը ժողովրդի վրա կթանկանա, չտեսնված ու չլսված բաների համար արդեն հարկեր կգանձեն։ Արել են, տեսել ենք։

Ժողովուրդ ջան, բայց մեզ շատ ավելի վատ բաներ են սպասվում, քան ես թվարկեցի։

Այս մարդը 5 տարում կատարել է թշնամու լիքը նախապայմաններ․ ի՞նչ եք կարծում, դրանք ավարտվե՞լ են։ Արդեն վստահ ենք, չէ՞, որ Ալիևը ինչ ասել է, սա արել է․ վերջին արածը Մինսկի խմբի լուծարումն է, նաև այն, որ ադրբեջանցիներն անարգել անցնելու են «Թրամփի ուղի» կոչվող այդ միանցքով։ Հաջորդը սահմանադրության փոփոխությունն է Ադրբեջանի հագով և ցանկությամբ։ Մյուսը Տիգրանաշենի ու այլ գյուղերի հանձնումն է։ Թշնամու օկուպացիան Հայաստանում մեծանալու է։ Մեր տարածքում ադրբերջնական ու թուրքական միջանցք է լինելու։ Ասում են՝ խաղաղություն ենք բերելու․ իսկ ի՞նչ է զիջելու, որ խաղաղություն լինի ևս մի ամիս, ևս մի ամիս ու ամեն ամիս։ Իսկ ինչ է լինելու հետո, երբայլևս չլինի զիջելու բան։

Էս ինչը որ թվարկեցի, ընդամենը չնչին մասն է, ինչ մեզ սպասում է, շատ փոքր մասը․ բայց ամենամտանգավորի մասին չխոսեցի՝ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագրի իրականացում։ Նախ կգան մի քանի հարյուր հազար, ասում են՝ 300 հազար ադրբեջանցի։ Խորհրդային միության տարիներին Հայաստանի մի շարրք բնակավայրերում ապրել են ադրբեջանցիներ, այ նրանց սերունդներին Ադրբեջանը ցանկանում է բերել Հայաստան բնակեցնելու։ Գալու են ու ասեն՝ այ էն տները, որտեղ դուք հիմա ապրում եք, ադրբեջանցիներ են ապրել, դուրս եկեք։ Սա նշանակում է, որ վաղը-մյուս օրը նրանք նաև ունենալու են ընտրելու և ընտրվելու իրավունք, մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, ունենալու են քաղաքապետ, գյուղապետ, իրենց դեպուտատի թեկնածուն․ 300 հազար ադրբեջանցու ձայնով շուրջ 25-30 ադրբեջանական խմբակցություն կարող է ձևավորվել խորհրդարանում։ Էլ չեմ խոսում իրենց դպրոցների, ոստիկանների, մզկիթների մասին։ Սա Նիկոլի իշխանության նոր նվերն է լինելու, եթե վերընտրվեն։

Ժողովուրդ ջան, երբ նայում ենք, թե վերջին տարիներին ինչեր ենք կորցրել, հասկանալի է դառնում հետագա կորուստները, այդ թվում՝ պետականության։ Մենք դուրս չենք գալու պարտվածի հոգեբանությունից, մեզ դա անընդհատ հետապնդելու է։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում սպասում է է՛լ ավելի լկտիացում, թե՛ ՔՊ թիմի, թե՛ Հայաստանի թշնամիներին։ Նրանց վերընտրվելը ամբողջ աշխարհին ցույց է տալու մեր՝ որպես պետություն և ազգ իմունիտետի իսպառ կորստի մասին։ Եթե որևէ մեկը մտածի չափազանցնում ենք, թող հիշի ինչ է եղել մինչ այս։ Հայաստանի ընտրություններին սպասում են ներսում բոլորը՝ բիզնեսմենը, ուսանողը, թոշակառուն, զինվորը, ուսուցիչը, սպասում է և մեր թշնամին, սպասում են նաև մեր բարեկամները, որ դեռ մնացել են։ Վերընտրվեցին այս իշխանությւոնները, մյուս ընտրություններն արդեն վախենամ կազմակերպի ուղիղ Թուրքիան․ թե հիմա սատարում է Փաշինյանին, հաջորդը ինքն է կազմակերպելու և անցկացնելու։

Մենք հիմա քննարկում ենք իրականում մեկ զարմանալի բան՝ ինչ կլինի, եթե թուրքական շահը շարունակի վերընտրվել Հայաստանում։ Մեր երկրում 8 տարի է՝ թուրքական շահն է ու տեսնում եք՝ ուր ենք հասել։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱ) Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից APA-ին հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը...

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ: Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «2954 զոհ, 16592 վիրավոր։ Փրկվել է 6,462 մարդ»,- ասված է...

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի...

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...