TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի ուրանի հանքավայրերի վերահսկումը. Վահե Դավթյան

8 Փետրվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը:

Հայաստանի ընդերքաբանության ոլորտի կենտրոնական մասնագետի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. լույս տեսած գրքում (Алоян П. Ураноносность геологических формаций Aрмении. — Ереван: ГЕОИД, 2010 г.) ներկայացված է մի քարտեզ, որում հստակ նշված են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գոտիները (քարտեզը կցված է):

Վաշինգտոնի գեոտնտեսական նպատակները շատ հստակ են.

1. հետ չմնալ Չինաստանից ու Ռուսատանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումային ռեակտոր, արագ նեյտրոններով ռեակտոր): Հատկանշական է, որ ցայսօր ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի ամենախոշոր մատակակարը Ռուսաստանն է:

2. թույլ չտալ դեպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացումը՝ Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է դիտվել Թրամփի կողմից որպես տնտեսական գաղութացման գոտի:

TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր:

Առաջիկայում կանդրադառնամ դրանց ավելի հանգամանորեն»:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...