Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին․ Infocom

6 Փետրվարի, 2026

«Ինֆոքոմ»-ը գրում է․ «Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Ովքե՞ր են այս գործարարները, մաքսատուրքի որքա՞ն արտոնություններ են ստացել և ինչքա՞ն գումար են նվիրաբերել։ 

Երկու խոշոր գործարար շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը

2015 թվականից սկսած՝ Կառավարությունը պարբերաբար խրախուսում է որոշակի ոլորտներում ներդրումներ կատարող ընկերություններին՝ նրանց ազատելով մաքսատուրքի վճարներից։ Այդ արտոնությունից օգտվելու համար գերակա ոլորտներ են սահմանվել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, տեխնոլոգիաները և կապը, զբոսաշրջությունը, էներգետիկան, առողջապահությունը և 2024-ից նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը։ Ընկերությունները կարող են դիմել արտոնություն ստանալու համար, եթե ներկրվող հումքը կամ այլ պարագաները նախատեսում են օգտագործել միայն Հայաստանում։

Կառավարությունը 2023-2025 թվականների ընթացքում 214 անգամ մաքսատուրքերից ազատման արտոնություն է տրամադրել 202 ընկերությունների։ Դիտարկված ժամանակահատվածում ընկերությունները կառավարությունից ստացել են ավելի քան 149 մլրդ դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություններ՝ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։

Արտոնություն ստացած մեծ թվով ընկերությունների սեփականատերերն են Հայաստանում հայտնի բիզնեսմեններ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող և վերջիններիս փոխկապակցված անձինք։

2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

ՆԱՏՕ-ի երկրները և պաշտպանական ընկերությունները Անկարայում անցկացվող ֆորումում դաշինքի առաջնորդների հանդիպումից առաջ ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր և ներդրումային գործարքներ։ Այս մասին հաղորդել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթը։ Ռուսաստանի...

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ «Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը...

ԵՄ-ն, Արևմուտքը Հայաստանին օգտագործում է ռուսի դեմ․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Իրանն արդեն ապացուցել է, որ չի հանձնվի և չի ենթարկվի ԱՄՆ-ին. Խալիլ Շիրղոլամի

Եթե որևէ չնախատեսված բան տեղի չունենա, ապա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կկայանան Իսլամաբադում և կանցկացվեն երկու փուլով՝ երկու օրվա ընթացքում։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և...

Օրակարգային հարց է «ԹՐԻՓՓ»-ից ի հայտ եկող հնարավոր մարտահրավերների վերացումը․ Իրանի դեսպան

  «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են «ԹՐԻՓՓ»-ի նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ամերիկացիների դիրքորոշմանն ու նրանց գործելաոճին՝ 20 օր դեռ չի...