ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ հեռանալ Իրանից

6 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով՝ դա պատճառաբանելով երկրում անվտանգության խստացված միջոցառումներով, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներով, ճանապարհների փակմամբ, ինտերնետի արգելափակումներով և դեպի Իրան և այնտեղից թռիչքների սահմանափակումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, նախատեսեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստանով կամ Թուրքիայով հեռանալու հնարավորությունը», – նշված է ծանուցման մեջ։

Նշվում է, որ բաց է Հայաստանի ցամաքային սահմանն Ագարակ-Նորդուզ հատվածում։

Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, հետևաբար, Իրանից շտապ հեռանալու կարիք ունեցողները պետք է այլ տարբերակներ դիտարկեն։

Բացի այդ, Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերից, ապահով վայր գտնել իրենց բնակության վայրում, ունենալ սննդի, ջրի և անհրաժեշտ պարագաների պաշարներ, լիցքավորված պահել հեռախոսը և հետևել նորություններին։

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Նմանատիպ նյութեր

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...