Եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, ՀՀ ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի․ Նարեկ Կարապետյան

3 Փետրվարի, 2026

 

«Պարոն Կարապետյան, դուք ինչպե՞ս եք գտնում, Սփյուռքին արժե՞ր ներգրավել ձեր ծրագրերի համար, որովհետև ունենք կայացած մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել»,- նման հարցադրումով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դիմեց քաղաքացիներից մեկը։

Ի պատասխան Կարապետյանը նշեց․ «Պատկերացրեք մի ազգ, որ 60%-ին չի ներգրավում պրոցեսների մեջ: Հայ ժողովուրդը 7-8 միլիոն է տարբեր տվյալներով, բայց Հայաստանում ապրում է 3 միլիոն: Այսօր սփյուռքը ինչքանո՞վ է ներգրավված Հայաստանի պրոցեսների մեջ: Օրինակ՝ մենք գիտենք, որ Անգլիայում կա Լորդ Արա Դարզին, ամենահայտնի լորդերից, ով Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է։ Մեր օրենքներով ինքն իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանալ․ սա ի՞նչ է նշանակում, որ մենք սփյուռքի լավագույն համալսարանները սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել Հայաստանի համար, որ ծառայեն իրենց հայրենիքին, օրենքով սահմանափակված է։ Մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց օրինակ Արա Դարզիի նման նախարարին չենք կարող ունենալ: Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են: Եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, Հայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի միայն մեր սփյուռքի հայրենակիցների հաշվին:»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...

Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։ ԱՆ...

Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով

Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոտ ապագայում։ Հստակ ամսաթվեր դեռևս չկան», – ասել է նա։ Պեսկովը պարզաբանել...

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի...

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...