«Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։
Ադրբեջանցին հատել է Հայաստանի սահմանը, 15 կիլոմետր խորք է եկել, մտել է հայկական գյուղ, մտել է մարդու տուն, մորը երեխաների ներկայությամբ կրակել է։ Մայրը հրաշքով է փրկել իր երեխաներին։
Գալիս, ասում են՝ Ադրբեջանը տեղեկացրել է մեզ։ Ասում ենք՝ շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում։ Հինգ օր ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում։ Գիտե՞ք՝ ինչ էր անում պաշտպանության նախարարը։ Ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



