ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն․ «Ազատություն»

28 Հունվարի, 2026

Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում՝ Հունգարիան հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։

Որոշումն այսօր է ընդունվել, «Ազատության» աղբյուրներն են փոխանցում Բրյուսելից:

Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Հունգարիան այն արգելափակել էր։ Պաշտոնական Բուդապեշտն ասել էր, թե դեմ չէ, որ Հայաստանն աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն, Հունգարիան փոխել է դիրքորոշումը։

Հայաստանը երկրորդ անգամն է աջակցություն ստանում եվրոպական հիմնադրամից։ Առաջինը տրամադրվել էր 2024-ի հուլիսին՝ 10 միլիոն եվրո:

Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...