Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

28 Հունվարի, 2026

Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը և առավտյան ժամերին, փետրվարի 1-2-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...