«Խաղաղության խորհուրդն» այլևս պաշտոնապես հաստատված միջազգային կազմակերպություն է. Սպիտակ տուն

22 Հունվարի, 2026

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարել է, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունն ուժի մեջ է մտել և այսուհետ այն պաշտոնական միջազգային կազմակերպություն է հանդիսանում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը, հաղորդում է NBC News-ը։ Հրապարակվել է նաև «Խաղաղության խորհրդի» տարբերանշանը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ելույթ ունենալով ստորագրման արարողությունից հետո, հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնել փաստաթուղթը ստորագրած պետությունների ղեկավարներին։

Նա հավելել է, որ «նրանք, ովքեր կասկածներ ունեն՝ վերջնական արդյունքում կմիանան փաստաթղթին»։

«Մեզ կմիանան նաև ուրիշները։ Շատերն են ցանկանում մասնակցել այս նախագծին, քանի որ այն հաջողված լինելու հեռանկար ունի», — հավելել է նա։

Այսօր համաձայնագիրը ստորագրողների թվում չեն եղել խոշոր արևմտյան դաշնակիցներ. ոմանք մտահոգություն են հայտնել այս խորհրդի կողմից Միավորված ազգերի կազմակերպությանը փոխարինելու հնարավորության, ինչպես նաև այնպիսի երկրների հրավիրման կապակցությամբ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Բելառուսը։

«Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ երկրներն են՝  ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ), Արգենտինա, Հայաստան, Ադրբեջան, Բահրեյն, Բուլղարիա, Թուրքիա, Ինդոնեզիա, Հորդանան, Հունգարիա, Ղազախստան, Կատար, Կոսովո, Մարոկկո, Մոնղոլիա, Ուզբեկստան, Պակիստան, Պարագվայ, Սաուդյան Արաբիա:

Նմանատիպ նյութեր

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...