Դժբախտ պատահար Գորիսում. անչափահաս է մահացել

20 Հունվարի, 2026

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով պահելիս նշված խաչմերուկում բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում էր ծանր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...