«Արմեն Դանիելյանի գնահատականը տարիներ շարունակ տվել է Նիկոլ Փաշինյանը տվել է ոչ լավ լույսի ներքո, մեղմ ասած ոչ լավ լույսի ներքո, բայց հետո դուք իրեն ընտրեցիք վճռաբեկի դատավոր, որովհետև ինչ-որ պարտքեր ուներ մարելու Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանին։
Շատ պարզ հարց ենք տալիս․ ի՞նչ է փոխվում սրանից հետո։ x մարդուն դրական կամ բացասական եզրակացությամբ Ազգային ժողովը ընտրում է որևէ պաշտոնի, վճռաբեկի օրինակ դատավոր է ընտրում, հետո հրապարակվում է եզրակացությունը ո՞ւ, հետևանքը ո՞րն է, որովհետև մենք դեպք ենք ունեցել, երբ բացասական եզրակացությամբ միևնույնն է դուք ընտրել եք այդ մարդուն, որովհետև պայմանավորվածությունը այդպիսի է եղել։ Ինչի՞ չի հրապարակվում բոլոր թեկնածուների մասով, որ հասարակությունը տեսնի, որ էս էս թեկնածուներն են եղել, մեծամասնությունը կամ չգիտեմ ամբողջ խորհրդարանը ընտրել է x մարդուն»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այս հարցն է ուղղել ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։

