Հայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով»

15 Հունվարի, 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ու երիտասարդ տաղանդների աջակցության աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը այցելել են բազմազավակ ընտանիքի։

Ընտանիքի հայրը՝ Գագիկը, պատմում է սոցիալական ծանր պայմանների, պատերազմի հետևանքների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ կորցրել է ընկերների և որոշել, որ նրանց հիշատակը գոնե իր երեխաների անունով պահի։

«Ընտանիքի, սննդի, հագուստի հարցում մեզ ոչ ոք չի օգնում, ամեն ինչ մեր ուժերով ենք անում։ 90 000 դրամ եմ ստանում։ Այդ գումարով ինպ՞ս  պահեմ երեխաներիս։ Ասում են լավ 250․000 դրամ ամսական կտանք, թող ստանա նախարարությունից։ Այդ գումարով հասցնում էի երկու պարկ ալյուր առնել, որ ամբողջ ամիս ուտեինք, 4-5 պարկ կարտոֆիլ էի պահեստավորում։ Կինս տանը հաց էր թխում, բայց այստեղ գազ չկա, ամեն ինչ հոսանքով ենք անում»,- ասում է Գագիկը։

Նրա խոսքով՝ նշված աջակցությունն ավելի ուշ դադարեցվել է։ «Այդ 250 000 դրամը կտրեցին։ Սկզբում պաշտոնապես իրենք էին տալիս, հետո ասացին՝ պղնձամոլիբդենն է տալու։ Սամվել Կարապետյանն ինձ ճանաչում է, այն ժամանակ եմ ծանոթացել նրա հետ։ Ապրիլյանի ժամանակ էլ մեր հոսանքի խնդիրն այսպես էր․ տունը մենք թխում էինք ամեն ինչը երեխեքին էինք օգնում։ 8 աշակերտ ունեի դպրոցական։ Խնդրել ենք որ մեր լույսը չանջատեն, չկտրեն, այդպես ասել են դու խնդիր չունես Գագիկ»։

Նշենք, որ այս ընտանիքն ունի 12 զավակ՝ 7 որդի և 5 դուստր։

Նմանատիպ նյութեր

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված»,...

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...

ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդումների խնդիրը․ Արամ Վարդևանյան

  Այս անգամ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը իսկապես տարբերվող էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ...

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Գրում է...

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...