Ասում են՝ բենզինի գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որ նրանք Հայաստանի վրա հարձակվեն․ Փաշինյան

15 Հունվարի, 2026

Մենք պետք է արձանագրենք, որ մենք որպես պետություն և որպես հանրություն մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է, և մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ մեր արտահայտչաձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը և շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն և ենթագիտակցություն և սա նորմալ է։

Մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք արդեն նորմալ խաղաղությանը հարիր մթնոլորտի և տրամաբանության։ Պետք է ընդգծենք, որ դա ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում միանշանակ շատ արագ չի լինելու, որովհետև նույն բենզինի ներկրման հետ կապված, որ Հայաստանում ասում են, որ գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով Հայաստանի վրա հարձակվեն: Նույն խոսույթը Ադրբեջանում կա: Ես գիտեմ, տեսնում եմ, նաև տեղեկանքներում եմ տեսնում, որ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը և բենզինը ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը և մնացած զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա, բայց մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողությունների հետ չի համադրվում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...