Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` Ռուսաստանից ամենաշատ շոկոլադե արտադրանքը գնել է Ղազախստանը (192 մլն դոլարի ապրանք)։ Հաջորդում են Բելառուսն ու Ուզբեկստանը` համապատասխանաբար 123 մլն և 68 մլն դոլարով:
Հնգյակում են նաև Ադրբեջանը, որը 48 մլն դոլարի շոկոլադ է ներկրել, և Հայաստանը` 28,5 մլն դոլարով։
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...





