«Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս

30 Դեկտեմբերի, 2025

«Իշխանություն» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։

Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է շուրջ 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։

Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։

Դեպքի շուրջ ստեղծված աղմուկը հասել է մինչև «վերին ատյաններ»: ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն իր տեղակալ Արամ Մեյմարյանին ուղարկել է դեպքի վայր, սակայն իրավիճակը այդպես էլ չի հանգուցալուծվել, քանի որ այս պատմության հետ է կապվում նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անունը։

Ըստ աղբյուրի՝ տարբեր կոռուպցիոն գործարքներ իրականացվում են Սպարտակ Թովմասյանի միջոցով. ազգային պարկի տարածքում կատարված մի շարք յուրացումներ և վարձակալներից ապօրինի դրամահավաքներ, ենթադրաբար, իրականացվել են հենց այս սխեմայով։

ՍԱՏՄ-ից «Իշխանությանը» հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզում իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։ Վերահսկողական գործողությունների արդյունքում ապօրինի միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսը առգրավվել և ոչնչացվել է՝ տեսուչների անմիջական վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...