Ի՞նչը կարող էր լինել Ալիևի՝ չմեկնելու իրական պատճառը. դարձյալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից. քաղաքագետ

22 Դեկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևը չի մեկնել Սանկտ-Պետերբուրգ, պաշտոնական բացատրության համաձայն՝ զբաղվածության պատճառով:

Իսկ ի՞նչը կարող էր լինել Ալիևի՝ չմեկնելու իրական պատճառը: Դարձյալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից: Թվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերին, նրանք հաղթահարեցին մոտ տասնամսյա լարվածությունը, հանդիպելով Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, ունենալով նկատելի ջերմ զրույց:

Ի՞նչ նոր «սև կատու» է անցել նրանց միջով, որ Ալիեւը հրաժարվել է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, ասելով, թե զբաղված է:

Չլինի՞, թե Բաքվին անհանգստացրել է հայտարարությունը, որ Թեհրանից արել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդական Վիլայաթին, ասելով, թե Իրանի համար չի նկատվում որևէ տարբերություն Թրամպի ուղու և Զանգեզուրյան միջանցքի միջև և Թեհրանը դեմ է այդ ծրագրի իրականացմանը: Վիլայաթին դա ասել էր Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, բայց դրանից նեղսրտե՞լ է Ալիևը:

Բայց չէ՞ որ նա բոյկոտել է Ռուսաստան այցը: Ադրբեջանի նախագահը սակայն լավ է պատկերացնում, որ, եթե Իրանից հնչել է կոշտ հայտարարություն, ապա այդ հայտարարությունը թերևս համաձայնեցված է Ռուսաստանի հետ, որի հետ Թեհրանը ստորագրել է ռազմավարական համապարփակ գործընկերության մեծ պայմանագիրը: Չէ՞ որ Ալիևը այդ հայտարարությունց առաջ էլ Բաքվում ընդունել էր Իրանի ԱԳ նախարարին, և թերևս հիանալի է տիրապետում, թե ինչն ինչոց է:

Ես չեմ կարող պնդել, որ այստեղ է Սանկտ-Պետերբուրգ չմեկնելու բուն պատճառը, բայց կարող եմ դիտարկել՝ որպես հնարավորներից մեկը:

Ամբողջ հարցն այն է, որ հասնելով Թրամպի ուղուն, Իլհամ Ալիևը թերևս ակնկալում էր, որ դրա իմպլեմենտացիայի հարցում ի վերջո առաջնորդողը կլինի այն մոտեցումը, որ դավանում է Լոնդոնի առաջնորդությամբ գործող եվրաատլանտյան գլոբալիստական թևը:

Բայց, օրեր առաջ Աշգաբադում սակայն ըստ երևույթին Պուտին-Էրդողան քննարկման բովանդակությունը այնքան էլ չի գոհացրել Ալիևին»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...