Փաշինյանը դիվոտել է. ևս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»

20 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․  Մայր Աթոռի դեմ 10 տիրադավ եպիսկոպոսների թիկունքում թաքնված իշխանականների ձախողված գրոհից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են, ուղղակի դիվոտել է եւ շան լափ թափել մարզպետների, մասնավորապես` Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի վրա, որի ուսերին է դրված եղել իր մարզում տեղի ունեցող միջոցառման «մասսովկան» ապահովելու գործը։ Սակայն մեծ խումբ մարզպետների ու համայնքապետերի ջանքերի գնով կարողացել էին հազիվ մի քանի հարյուր մարդ բերել՝ տարբեր մարզերից, որոնց գերակշիռ մասը տեսախցիկներից թաքնվում էր, ծածկում դեմքը, հրաժարվում խոսել, քանի որ պարտադրված էին եկել Էջմիածին` հիմնականում աշխատանքը չկորցնելու համար։

Մեզ պատմեցին, որ չնայած ի սկզբանե ասվել է, որ իշխանական պաշտոնյաներ չպետք է մասնակցեն գրոհին, որ տպավորություն լինի, թե իշխանությունը կապ չունի այդ միջոցառման հետ` հոգեւորականներն են ժողովրդի հետ կաթողիկոսի հարցերը փորձում լուծել, սակայն հասկանալով, որ բան դուրս չի գալիս, որոշ մարզպետներ, օրինակ` Արմավիրի, Գեղարքունիքի, եկել են եկեղեցու բակ։

Իշխող թիմում վստահ են, որ Արմավիրի մարզպետի պաշտոնավարման օրերն էլ են հաշված, եթե Փաշինյանը Յոթ վերքի խայտառակ պատարագի համար որոշել է հանել մարզպետ Դավիթ Առուշանյանին, ապա այս ճակատագրական «մարտի» համար Վահրամ Խաչատրյանին էլ չի խնայելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 20․ 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...