Բարձր աշխատավարձերը հրապարակվում են, ցածրերը՝ ոչ․ ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն․ CivilNetCheck

13 Դեկտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանը 2025-ի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։

Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով Զինված ուժերում ատեստավորման գործընթացին, ներկայացրեց նաև կոնկրետ թվեր։

«Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300-400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600-700,000 դրամ վարձատրություն և 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, թե 700,000 և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր զինծառայողներին:

Պաշտպանության նախարարությունը «CivilNetCheck»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ Փաշինյանի հրապարակած վարձատրության չափերը հաշվարկային են, այսինքն՝ ներառում են հարկերը և պարտադիր վճարները։ Փաստացի՝ զինծառայողների ստացած մաքուր աշխատավարձը զգալիորեն ավելի քիչ է լինելու եկամտահարկի և դրոշմանիշային վճարի պահումներից հետո։

Ուշագրավ է, որ ՊՆ-ն հրաժարվել է տրամադրել ավելի ցածր վարձատրվող շարքային-պայմանագրային զինծառայողների թիվը։ Մասնավորապես, գերատեսչությունը չի պատասխանել այն հարցին, թե քանի շարքային-պայմանագրային զինծառայող է ստանում մինչև 200,000 դրամ կամ 200-300,000 դրամ աշխատավարձ։

Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել է ավելի քան մեկ ամիս անց՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետները։ ՊՆ-ն մերժել է տրամադրել պահանջվող տվյալները՝ հղում անելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությանը վերաբերող հոդվածներին։ Մինչդեռ համանման տվյալներ ավելի վաղ հրապարակել էր ինչպես Փաշինյանը, այնպես էլ հենց նախարարությունը՝ ֆեյսբուքյան իր էջում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...