Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է հավաքական լինի և արժանապատիվ․ Արմինե Ալեքսանյան

10 Դեկտեմբերի, 2025

Արցախի հայազատման ողբերգական իրողություններից հետո առաջ եկավ նոր ճգնաժամ՝ մարդասիրական, սակայն առանց դրա հետևանքների լուծման հնարավոր չէ պատկերացնել խաղաղությունը, որովհետև այն պետք է հիմնված լինի որոշակի նախադրյալների վրա։  Այս մասին Արցախի Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը։

«Քանի դեռ կան երկու հիմնարար պայմաններ, որոնք դեռ լուծված չեն՝ արցախցիների՝ իրենց հայրենիք հավաքական վերադարձի իրավունքի իրացումը և Բաքվում պահվող գերիների, այդ թվում՝ ռազմական-քաղաքական ղեկավարության պատանդավորումը՝ դժվար է խոսել խաղաղության հնարավորության մասին, համենայնդեպս իրական խաղաղության։ Հավաքական վերադարձի իրավունքը բոլոր իրավունքներով հանդերձ պետք է պատկերացնել այդ ենթատեքստում, այսինքն՝ վերադարձի իրավունքը պետք է հավաքական լինի և արժանապատիվ»,- նշեց նա։

Բացի այդ, Ալեքսանյանը նկատեց, որ Հայաստանում ևս կան խոչընդոտներ՝ այդ հարցի լուծման համար, քանի որ պաշտոնական Հայաստանը  այս հարցը փակված է համարում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...