Աշխարհի քրիստոնյաները սպասում են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ Վարդանյան

10 Դեկտեմբերի, 2025

The Christian Post պարբերականը հրապարակել է  Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ենթարկում է վտանգի ամեն օր: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:

Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:

Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի և ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից: Իմ դուստրը երբեք չի հանդիպել իր պապիկին. նա ծնվել է մոտ երկու տարի առաջ՝ իր պապիկի գերևարվելուց հետո:

Այսօր հայրս ու  ևս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգևոր աջակցությունից և նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից։

Այնուամենայնիվ, աշխարհը չի լռել: Հորս գործը ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունների, օրինակ՝ Amnesty International-ի աջակցությունը՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան։ Այս ձայները միասնական են. նրա կալանքն անօրինական է և անհիմն։ Սակայն այս ամենով հանդերձ՝ հայրս մնում է ճաղերի հետևում։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հայտարարված դիվանագիտական համաձայնությունը խաղաղության ճանապարհ էր առաջարկում և ստեղծում էր հայ բանտարկյալների ազատ արձակման ակնկալիք։ Սակայն Ադրբեջանը չի պահպանել այդ հանձնառությունը:

Վաշինգտոնն ունի ազդեցության զգալի լծակներ։ Ադրբեջանը ձգտում է Արևմուտքի հետ ավելի ամուր տնտեսական գործընկերության, ավելի սերտ պաշտպանական և դիվանագիտական կապերի և նախանձախնդիր է իր համաշխարհային լեգիտիմության մասին։ Եվ ամենակարևորը. այն լսում է, երբ Միացյալ Նահանգները խոսում է։

Ահա, թե որտեղ է կարևոր ուժեղ  առաջնորդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ունի Սուդանից մինչևՊակիստան անարդարացիորեն բանտարկված անձանց ազատության հասնելու գործում անձամբ միջամտելու լավ վավերագրված պատմություն: Նույն նպատակասլաց առաջնորդությունն այսօր էլ կարող է վճռել՝  ընտանիքները կվերամիավորվեն, թե կմնան հուսահատ սպասման մեջ։

Հայրս միշտ մեզ սովորեցրել է, որ հավատքն առանց խիզախության պարզապես բառ է, և որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Նույնիսկ երկու տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո էլ նա չի հանձնվում և շարունակում է պահել այդ լույսը։ Եթե մենք հավատում ենք, որ հավատքի ազատությունը մարդկային համընդհանուր իրավունք է, ապա չենք կարող աչք փակել հայ քրիստոնյաների և այն մարդու վրա, ով մնաց նրանց կողքին՝ օգնելով փրկվել։

Աշխարհը հետևում է։ Մեկ դար առաջ մեր նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից միայն այն բանի շնորհիվ, որ ուրիշներն ունեցան գործելու համարձակություն։ Այսօր հայ քրիստոնյաները բախվում են նոր  հալածանքների և բնաջնջման ծանոթ սպառնալիքի։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր պահանջել են արդարություն, և նրանց, ովքեր թույլ են տվել, որ լռությունը գերիշխի։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ աշխարհի քրիստոնյաները հետևում են և աղոթում, որ ևս մեկ անգամ ձեռնարկվեն քայլեր»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...