Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»

6 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.Հանրային ընդհանրական ընկալման մեջ Ազգային անվտանգության ծառայությունը պետական իրավապահ-ուժային կառույցների բլոկում, որպես կանոն, համարվել է յուրովի «էլիտար», եթե կարելի է նման բնորոշում տալ ուժային որևէ կազմակերպության: Մի պետական ինստիտուտ, որտեղ տրամաբանորեն պետք է լինեն լավերից լավագույնները թե՛ հետախուզության, թե՛ հակահետախուզության, թե՛ այլ առումներով: Սխալ կլինի պնդել, թե անցած տասնամյակներում իրականությունը լիովին այդպիսին է եղել, այսինքն՝ իդեալական սահմանմանը համապատասխա: Բայց տարածված պատկերացումը գոնե մինչև վերջին տարիներն այդպիսին էր:

Իսկ հիմա… ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով ԱԱԾ-ն, պարզվում է, զբաղվում է կրոնածիսական արարողության, այդ թվում՝ պատարագի կանոնիկ բովանդակությունը «սրբագրելով»: Ու ընդհանրապես, ամբողջ իրավապահ համակարգը լծվել է անհասկանալի հանձնարարություններ հանձն առնելով, ինչը հիմնիվեր ոչնչացնում է այդ պետական կառույցների՝ որպես ինստիտուտի վարկն ու կերպարը: Ավելին, նման հանձնառության ստանձնումը պետական այդ կառույցների ինստիտուցիոնալ նկարագրի ինքնաոչնչացման նման մի բան է:

Բայց միայն ԱԱԾ-ն չէ հարցը: Ավելին, միայն ուժայինները չեն հարցը: Նայեք Հայաստանի ամբողջ պետական համակարգին, պետական հաստատություններին կամ այն ամենին, ինչ դրանցից մնացել է: Փաշինյանի իշխանավարման շրջանում չի մնացել որևէ պետական հաստատություն, որևէ ինստիտուտ՝ լինի դա նախարարություն, ճյուղային գերատեսչություն, մասնագիտացված գործակալություն, ուժային ու իրավապահ մարմին, որը բովանդակային, կադրային, գործառութային ու մասնագիտական կազմաքանդման ենթարկված չլինի: Այսինքն, պետական ինստիտուտները, կառույցները հետևողականորեն դարձրել են 1 անձի քմահաճույքները սպասարկող, ինստիտուցիոնալ հիշողությունից զուրկ, ինչ-որ անհասկանալի հիմնարկություններ:

Գիտեք, ի վերջո, մի օր ավարտվելու է նաև Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը: Այդպես լինում է բոլոր իշխանությունների հետ՝ մի օր ուշ, մի օր շուտ: Եվ Հայաստանում լինելու է մեկ այլ իշխանություն: Եվ այդ հաջորդ իշխանությունը, ով կամ ինչ ուժ էլ այն գլխավորի, կանգնելու է դաժան իրողության առջև: Երկրի հաջորդ իշխանությունը հարկադրված է լինելու լրիվ զրոյից, իսկ որոշակի դեպքերում՝ «մինուսից» սկսել պետականաշինությունը: Այլ կերպ արդեն անհնար է, քանի որ Փաշինյանի իշխանավարման հետևանքով այդ բոլոր կառույցները ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ բարոյահոգեբանական նկարագրի առումով դարձել են անպիտան ու անընդունելի, անվստահելի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ ՝ 06 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...