ՀՀԿ-ից ՔՊ սողոսկած Շիրակ Թորոսյանը 1.5 մլն վճարել է` նորից ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու և Արցախն Ադրբեջան համարելու մոլուցքով. 24 news  

4 Դեկտեմբերի, 2025

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը 2018 թ-ի քաղաքական փոփոխություններից հետո սահուն անցում կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որոշել է վեցերորդ անգամ դառնալ պատգամավոր։ Այսպես, 24News-ի հետ զրույցում նա հաստատեց, որ դիմել է, որ ներգրավվի ՔՊ ցուցակում։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախնական ներկուսակցական ցանկում հայտնվելու համար յուրաքանչյուր թեկնածու «էն գլխից» պետք է վճարի 1.5 մլն դրամ, ինչն էլ, ըստ ամենայնի, Թորոսյանն արել է։

Նկատենք, որ նա առաջին անգամ պատգամավոր է դարձել ՀՀԿ ցանկով 2007 թ-ին՝ լինելով «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ։ Այս քաղաքական ուժը կոնսոլիդացնում էր հիմնականում Հայաստանում բնակվող ջավախքցիների ձայները, ինչի շնորհիվ էլ Թորոսյանին ներգրավվել էին այն ժամանակվա իշխող ուժի ցուցակում։

Թորոսյանը նաև պատգամավոր էր դարձել 2012-ին (ՀՀԿ), 2017-ին (ՀՀԿ), 2019-ին («Իմ քայլ դաշինք», ՔՊ), 2021-ին (ՔՊ)։ 2007-ին Արցախը հայկական համարող պատգամավորը, որը նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան է, հիմա բարձրաձայն ծափահարում է, երբ հնչում է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...