Մենք աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից. Մարթա Կոսը՝ հայ լրագրողին

2 Դեկտեմբերի, 2025

Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը, փոխանցում է «Արմենպրես»-ը :

Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։

«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։

Նա հավելել է, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ։ Մարթա Կոսը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ՀՀ ՏԿԵ նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ապահովմանը։

«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը:

 

Նմանատիպ նյութեր

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի:...

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր...

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ «Այժմ...

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին Ֆեյսբուքի իր...

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։ Դեպքից հետո նա...