Չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են փորձում «մաքրվել». «Փաստ»

2 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։

Այդ երկու մասից հիմնականը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնություն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի: Այդ սրբապիղծ մասը կոչվում է «փաշազադեականներ»։ Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։

2025 թվականի նոյեմբերի 30-ին ևս մեկ ոչ կանոնական պատարագ տեղի ունեցավ, այս անգամ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այնտեղ, որտեղ ամենաքիչն էինք սպասում։ Այն պահին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողորմությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին, և արդարությունն ու խաղաղությունը միմյանց ողջույններ փոխանցեցին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պղծությունն ու դավաճանությունը իրար հանդիպեցին, ու պառակտումն ու պատերազմը իրար ձեռք սեղմեցին։ Հերթական եկեղեցին պղծվեց, ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ հայ ազգի առաջնորդությունը ստանձնելու հավակնություն ունեցող ընտրյալ հայորդիները գիտեն։ Աշխարհի առաջ մենք կորցնում ենք մեր հարգանքն ու ակնածանքը։ Պետք չէ զարմանալ Հռոմի պապի՝ թուրքի առաջ խոնարհվելուց այն դեպքում, երբ նույն բանը հայկական ազգանուններով «փաշազադեականներն» են անում։ Հայ հասարակության մեջ խիստ փոքրամասնություն կազմող «փաշազադեականների» մեծ մասը, վստահ եմ, անգիտակցաբար է ողջունում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի հերձվածողական շարժումը։

Սուրբ Էջմիածնականներն ու ազգային ուժերը պետք է ջանք չխնայեն, բացատրական աշխատանքներ կատարեն ու փրկեն մարդկանց հոգիները վերահաս կործանումից։ Այն մտավորականները (և ոչ միայն այդ մտավորականները), ովքեր էկրանի առաջ իրենց հավատարմությունն են արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլորով միասնաբար պետք է ներգրավվենք այս տեղեկատվական պատերազմի մեջ ու, որքան հնարավոր է, մարդկանց հոգիները փրկենք, որովհետև մեծ մասը, ինչպես ասացի, չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են իրենք փորձում «մաքրվել», իսկ նրանք, ովքեր գիտակցաբար են անում, մաքրվելու մասին չեն մտածում, որովհետև իրենց բնությամբ արդեն իսկ անսուրբ են, նրանց թող Աստված դատի իր արդար ու անկաշառ դատաստանով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...