Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում ձեր իսկ աջակցությամբ մոտեցնում եք իր վերջնանպատակին, պիտի հայտարարի «Հայաստանն ադրբեջան է և վերջ». Դավիթ Ամալյան

1 Դեկտեմբերի, 2025

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ում ավագ որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երկար դիմում կարճ հարցով… «հարգելի», թող ինձ ների հարգանք բառը, նիկոլապաշտներ կամ նիկոլապաշտպաններ… «անատամ» աղբախավի մարդու կենսաբանական տեսքով դեռ չբացահայտված կենդանիներ, բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, հանուն բիզնեսի լռող կամ սատարող գործարարներ, անվտանգության աշխատակիցներ` սկսած իր իսկ անվտանգությունն ապահովողներից մինչև անվտանգային բոլոր գերատեսչական մարմինների շարքային և ոչ շարքային ծառայողներ, ցավոք նաև ինչ֊ինչ պատճառներով դավանանքին դավաճանած հոգևորականներ, «ինտելեկտուալ» խավի որոշ մոլորյալներ, և ամենակարևորը անտարբերներ…

Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում ձեր իսկ աջակցությամբ մոտեցնում եք իր վերջնանպատակին, պիտի հայտարարի «Հայաստանն ադրբեջան է և վերջ»

Հուսամ բոլորդ չի, որ սպասում եք էդ օրվան, ցավոք նկատում եմ, որ մեջներդ ոնց որ թե եռանդով սպասողներ կան… և, եթե էդպես ա, բա տղեքն ինչի՞ զոհվեցին, հանուն Հայաստանի՞ թե՞ հանուն դավաճանության…

Խնդրում եմ խորը մտածեք…

Ի՞նչ ա նշանակում ջերմեռանդորեն ձերբակալել մարդուն, իր դավանանքի առաջնորդ Վեհափառի անունը տալու համար…

Ես պատմությունից գոնե գիտեմ, որ շատ հայերի թուրքերը ձերբակալել են նույն «հանցանքի» համար.

Հա, ի դեպ, ասեմ, որ թուրքը դավաճան և անտարբեր չի սիրում առավել ևս իր թշնամիների մեջ. օգտագործում ա, բայց չի սիրում…

Ցավում եմ, որ թվարկածս տեսակների մեջ ընկերներ կամ մտերիմներ ունեմ…

Հգ. Աստված ձեր հետ, խաղաղ մնաք…»:

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...