Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը՝ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երեկ կարգալույծ կհռչակվեին․ Տեր Վրթանես

28 Նոյեմբերի, 2025

Մենք մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափառ Հայրապետին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին և ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների  զոհ են դարձել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ, և նաև այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի  հավատացյալ ժողովրդին։

Ես նույնիսկ չեմ հմարում, որ դա իրենց ազատ կամարտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման ճնշման տակ։ Որովհետեւ երբ վարչապետը քննադատում էր եկեղեցականներին, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերահիշյալ արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները»,–ասաց նա։

Հոգեւոր հովիվը նկատեց, որ այն, որ նրանք առանց կաթողիկոսի գիտության հանդիպման են գնացել վարչապետի հետ, դա արդեն իսկ ապօրինություն է, նրանք այդ իրավունքը չունեին։ Նա առանց անուն տալու, նշեց, որ այդ հանդիպմանը մասնակցածները ևս խախտել են կուսակրոնության ուխտը։

«Նախկինում էլ նրանք այդ խնդիրը ունեցել են։ Վարչապետի կողմից հայտարարությունները այն վատ եկեղեցականների մասին, որոնց մասին ինքն ասում էր, հենց իր շուրջն էին հավաքվել։ Այդ հանդիպումով, վարչապետն ինչ–որ առումով մաքրեց եկեղեցին այնմ արդկանցից, որոնք իրենց կարգին համաձայն չեն։

Եթե իրենք զղջան, կարծում եմ՝ Վեհափառ Հայրապետը կարող է նաև ներողամիտ լինել։ Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երեկ կարգալույծ կհռչակվեին ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծեի։

Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց ու երկայնամիտ անձնավորություն է, կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կլինի, եթե զղջան»,- նշեց Տեր Վրթանեսը։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...