«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը․ «Փաստ»

18 Նոյեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին են վկայում։

Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Բայց ոչ պակաս էական խնդիրն այն է, որ քաղաքական հետապնդումների դաշտն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով նաև հանրության այլ հատվածներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Եկեղեցու դեմ ուղղված հարվածներին։ Եկեղեցու դեմ արշավը միայն հոգևորականներով չի սահմանափակվում։ Այն տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք իրենց աջակցությունն են հայտնում կամ կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կոնկրետ այսպիսի գործելակերպի օրինակ է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ձերբակալությունները տեղի են ունենում ակնհայտ սարքված գործերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի փլվելու են, ինչպես քաղաքական բոլոր գործերը։ Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում. եթե այդ գործերը փլվեն, այս անգամ նոր գործեր կարող են «կարվել»։ Իշխանությունների համար ամենակարևորն այն է, որ հնարավորինս պատժեն բոլոր ընդդիմախոսներին։ Ուշագրավ է, որ քաղաքական հետապնդումներն իրենց մեջ մարդու իրավունքների ոտնահարման այնպիսի աղաղակող իրավիճակ են պարունակում, որ այս թեմային սկսել է ինտենսիվորեն անդրադառնալ նաև միջազգային մամուլը։

Խորքային տեսանկունից Հայաստանի իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Եկեղեցին բարձրացնում է Արցախի ժողովրդի վերադարձի ու իրավունքների վերականգնման հարցերը, որոնք չեն բխում իշխանությունների «խաղաղության օրակարգից»։ Եվ այնպիսի տպավորություն է, որ Եկեղեցու ու ընդդիմության նկատմամբ հետապնդումների միջոցով, կարծես, իշխանությունները ուղերձներ են հղում ադրբեջանական կողմին, որ իրենք «հանուն խաղաղության» պատրաստ են հերթական զիջումների։

Խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է, նույնպես ոտնահարվում է՝ արտահայտվելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով, ինչպես նաև խոսքի ազատությանը վերաբերող իրավաբանական և ինստիտուցիոնալ մարտահրավերներով։ Ժամանակի ընթացքում ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները խախտվում են, և պետությունն էլ սպառնում է մամուլին կոշտ վերահսկողության պահանջներով ու սահմանափակումներով։ Ժուռնալիստների միության դեմ այս օրերի պատերազմը՝ ամենաթարմ վկայությունն է:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գռեհկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ, իսկ հիմա բողոքում են, որ իրենք հայտնվում են հայհոյանքների թիրախում։ Այսինքն, իշխանություններին ու իրենց հարող շրջանակներին թույլատրելի է հայհոյանքներ տալ, վիրավորել բոլորին, լուտանքներ տարածել, իսկ մյուսների պարագայում միանգամից աշխատում է «իրավական» մահակը։ Ավելին, իշխանականների դեպքում դա խոսքի ազատություն է, իսկ իշխանություններին քննադատողների դեպքում համարվում է, օրինակ՝ խուլիգանություն։

Մի խոսքով, «ժողբաստիոնը» վերածվել է մեկ անձի կամքի արտահայտման թղթե տնակի, որտեղ ցանկացած ընդդիմադիր, ընդդիմախոս կամ պարզապես ճշմարտությունն ասող ցանկացած մարդ վտանգված է հայտնվել ճաղերի հետևում: Դե, որ այդ մեկ անձի «հոգին փառավորվի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիայից շնորհավորում են Ռուբինյանին

Թուրքիայից շնորհավորում են Ռուբինյանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը  շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 188 մարդ, վիրավորվել՝ 1,520-ը, իսկ 157-ը անհետ կորել է, ըստ տեղական իշխանությունների։ Բնակիչները լրագրողներին հայտնել են, որ նորակառույց շենքեր են փլուզվել, քանի որ դրանք կառուցելիս հաշվի չի առնվել...

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ

Հունիսի 27-ին կտոնվի Վարդաբլուր գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վարդաբլուր կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը ու կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ...

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից»  հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները»,- գրում է Սամվել դպիր Գրիգորյանը «Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները» վերտառությամբ գրության մեջ։ Որևէ մեկը տեղյա՞կ է՝...

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Հունիսի 26-ին՝ ժամը 13.00-ին հանդիպում-քննարկում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ։ Հայտարարության մեջ նշվում է՝ «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած...