Զրո իրավական հետևանք ենթադրող որոշում է․ Արամ Վարդևանյան

17 Նոյեմբերի, 2025

 

«2025 թվականի հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարապետյանի կողմից,  բացառապես՝ «մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» հարցազրույցի համար կալանքը կիրառվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով։ Դատարանը գտնում է, որ հիմքերի տեսանկյունից առկա է խոչընդոտելու ռիսկ հարցազրույցի նկատմամբ, որը զննվել էր, գտնվում էր քննիչի չհրկիզվող պահարանում, մինչ օրս էլ այնեղ է։ Այնուհետև դատարանը գտել էր, որ իբրև կա թաքնվելու ռիսկ, այն պարագայում, որ Սամվել Կարապետյանը հենց ինքն էր ինքնակամ ներկայացել։ Նշված դատական ակտի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, Արմեն Դանիելյանը այն, իհարկե, մերժել էր և դրանից հետո դարձել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Սա փաստերի խրոնոլոգիան էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Շարունակելով խոսքը, նա նշեց, որ նշված որոշմանը հաջորդել է կրկին միջնորդության ներկայացում՝ օգոստոսի 11-ին  քննության առնվեց արդեն Հակակոռուպցիոն դատարանում, քանի որ կար նոր մեղսագրված տնտեսական բնույթի մեղադրանք։

«Դատավոր Դավթյան Տիգրանը քննության առնելով նշված միջնորդությունը, բավարարեց այն, երկու ամսով երկարաձգեց կալանքը, կրկին գտավ, որ առկա իբրև խոչընդոտելու ռիսկերի չհրկիզվող պահարանում գտնվող տեսանյութի վերաբերյալ։ Գտավ, որ առկա է թաքնվելու ռիսկ, բայց միաժամանակ արձանագրեց, որ տնտեսական բնույթի մեղադրանքի տեսանկյունից չկա հիմնավոր կասկած։

Դե, բնականաբար, ինչպե՞ս պետք է լինի, օրվա քննչական կոմիտեն մշտապես, եթե արձանագրում է , որ կա հարկեր, տուրքեր չվճարելու, ենթադրյալ հանցակազմ, ուրեմն, ի՞նչ կա նաև, կա փողերի լվացում, եթե կա փողերի լվացում, ուրեմն, կա հափշտակություն։ Այն հայտնի անեկդոտի պես, եթե քառակուսի է մեջը կլորը, եթե կլոր է, ուրեմն՝  նարնջագույն է»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին...

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի գործնական արդյունքները, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովից հետո։ Ինչպես հայտնել է APA-ն, Ալիևը հայտնել է, որ անցած տարվա...

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագծին, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ վեցը, հայտնել է Bloomberg-ը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության աշխատանքի...

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն։ Եկե՛ք քննենք...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի...