Ո՞վ պարտվեց Էջմիածնում և ինչ դասեր պետք է քաղի ընդդիմությունը․ «Կարճ ասած»

17 Նոյեմբերի, 2025

 

Վաղարշապատում ավարտվեցին արտահերթ ընտրությունները։ Ավագանու կազմը կլրացնի երեք ուժ՝ «Հաղթանակ դաշինք»-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ի՞նչ տեղի ունեցավ Վաղարշապատում և ինչ հետևություն անել։

Նախ տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ՝ կուտակումներ՝ հատկապես տեղամասից դուրս, բաց քվեարկություններ, ուղղորդումներ, ամենուր ՔՊ-ի քարոզչական պաստառներն էին, ընտրատեղամասին կից շտաբն էր, լիքը մարդկանց հասցեների վրա այլ անձինք էին գրանցված, ուրիշի փոխարեն քվեարկութուններ, մահացած անձանց անուններ էին ընտրացուցակներում և այս պահին դեռ չգիտենք՝ նրանք քվեարկել են, թե ոչ, ուղեկցումներ, ոստիկանների կուտակումներ, լույսերի անջատում և իհարկե՝ ստեր, ստեր, ֆեյք լուրեր իշխանականների, նրանց լրատվամիջոցների կողմից։

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 45.12%-ը, ինչը, համեմատած նախորդ ընտրության, թեև շատ է, բայց միևնույն է՝ նորմալ չէ, որ իր համայնքի ապագայի վերաբերյալ, իր կյանքի փոփոխության վերաբերյալ ընտրությանը մասնակցում է կեսից քիչը։ Այսինքն՝ մարդկանց քվեարկության բերելը պրոբլեմ է։

Այս ընտրություններում Էջմիածինը, էջմիածնեցին պարտություն կրեցին և շուտով խորը հիասթափություն է սպասվում նրանց։ Ի սկզբանե նշում էինք, որ ընտրություններում հաղթանակը Նիկոլ Փաշինյանը կհամարի իրեն տրված կանաչ լույս՝ հակաեկեղեցական արշավի համար, դա կհամարի իրեն տրված համաձայնություն հակապետական գործունեությունը շարունակելու համար։ Ու այդպես էլ արեց․ այսօր, արդեն գրառում արեց՝ էջմիածնեցիների ձայները համարելով թույլտվություն՝ Մայր Աթոռի վրա գրոհի։ Այսինքն, նա պատրաստվում է քայլերի, որոնք հանցավորության տարրեր ունեն և այդ քայլերի համար նա հղում է անում սիրելի ժողովրդին։ Եվ ուշագրավ է, որ նա Էջմիածին այս ամբողջ ընթացքում չգնաց, քարոզարշավի չգնաց, որ չվնասի թեկնածուին, ռեյտինգ չգցի, բայց տրված ձայները վերագրում է իրեն, իր քաղաքականությանը։

Քվեները․ ի սկզբանե, հիշում եք, ՔՊ-ն Խոյ խոշորացված համայնքը միացրեց Էջմիածնին, քանի որ ուներ թեկնածուի խնդիր․ այսինքն՝ բավական երկար ժամանակ է, ինչ ՔՊ-ն Էջմիածինը ատամներով պահելու խնդիր էր լուծում։ Ընտրությանը մասնակից 31,5 հազար քաղաքացիներից 15 հազարի ձայնը գնացել է իշխանությանը։ Ովքե՞ր են ձայն տվել իշխանությանը․ ՔՊ-ականները, որոշ փոքրաթիվ մարդիկ, որոնք հավատում են ՔՊ-ին կամ թեկնածուին, իսկ մեծամասամբ՝ վարչական ռեսուրսը։ Թե նախընտրական շրջանու,, թե՛ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի հիմնական շեշտադրումը ոչ թե իրենց թեկնածուի լավ կողմերը գովաբանելու վրա էր, այլ՝ մյուսներին վատաբանելը․ ահռելի մեծ ռեսուրսներ են ծախսել դրա վրա։ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսը կարող էր աշխատել անգամ Նիկոլի պարագայում․ նրանից զզված լինելով հանդերձ, միևնույն է, ընտրատեղամաս գնացող պետական հիմնարկի աշխատողը գիտի, որ իր ձայնով երկրի իշխանություն չի փոխվելու, այլ միայն քաղաքի, ու դա նրան կաշկանդում էր, պատրաստ չէր գնալ ռիսկի։

Երեկ գիշերվանից ինքնագոհ գրառումներ էին արել նախարարները, մարզպետները, քաղաքապետերը ՔՊ-ական, որոնք երեկ ամբողջ օրը վեր էին ընկել ՔՊ շտաբում։ Այս ընտրություններում հաղթել է մարզպետի պաշտոնը, հաղթել է նախարարի պաշտոնը, հաղթել է դպրոցի տնօրենի պաշտոնը, էն մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, որ ասում էր՝ մինչև ժխամի 2-ը գնացեք ընտրության ու ինձ զեկուցեք․ իրենք են հաղթել էս ընտրություններում, հաղթել է վարչական ռեսուրսը։ Սա նշանակում է, որ վաղը, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվի ու մեր երկրում լինի ոչ թե գյուղապետի, այլ համապետական ընտրություն, անգամ խորհրդարան չեն անցնի։ 2017 թվականի ընտրություններին հաղթած ուժը մի տարի հետո ԱԺ չմտավ։ Դա՛ է լինելու ՔՊ-ի պարագայում ևս, իշխանությունից զրկվելը այդպիսի բան է։ Չի կարող ընդամենը 1200-1500 հոգանոց հանրահավաք անես, այն էլ տարբեր տեղերից կցած-կցմցած մարդկանցով, բայց հավաքես 48 տոկոս ձայն։

Էկրանին երկու լուսանկար է․ մեկը ՔՊ-ի հանրահավաքն է Վաղարշապատի կենտրոնում, ուրբաթ օրը, որտեղ վարչական ռեսուրսեով հավաքել էին 1200 մարդ, այն էլ՝ մարզպետներով, քաղաքապետերով, ամեն մեկը մի ավտոբուս ժողովրդով։ Մյուս լուսանկարը արվել է կիրակի օրը, երբ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր պատարագի։ Այդտեղ էլ հավաքվել էր մոտ 5-6 հարյուր մարդ։ Սրա ռեսուրսը էս ա․ այո, դեռևս կարողանում է հավաքել ձայներ, բայց արդեն նշեցինք, թե միչև երբ կարող է հավաքել։

Ընդդիմության ձայների մասին։ Մասնակցում էր այս ընտրություններին 8 ուժ, որոնցից երկուսը իշխանական էին, մեկը իշխանությանը աջակից, մեկը անիմաստ մի բան, իսկ 4-ը՝ ընդդիմադիր։ Ամենաշատ ձայն հավաքել է ընդդիմությունից Սևակ Խաչատրյանը՝ «Հաղթանակ» դաշինքով՝ տանելով շուրջ 32 տոկոս կամ 10 հազար ձայն։ Սևակ Խաչատրյանի ձայները ՔՊ-ի ձայներին զիջում են ընդամենը 5 հազարով։ Ես նկատել եմ գրագետ քարոզարշավ, շատ ջերմ հանդիպումներ և կարող եմ ասել, որ Սևակ Խաչատրյանը ձայն չի կորցրել։ Նա պայքարել է նախարարների դեմ, մարզպետների դեմ, իշխանական ողջ ապարատի դեմ ու տարել է ընդամենը 5 հազարով պակաս՝ իշխանությունից։ «Հաղթանակ» դաշինքի և մյուս ընդդիմադիրների ձայները միասին՝ հասնում է ՔՊ-ի ձայներին։

Հետևություններ՝ ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ։ Նկատել եմ պեսիմիստական գրառումներ՝ ընտրություններով բան չի փոխվի, պետք է ընդդիմությունը միավորվի, այլապես ձախողելու է։ Ժողովուրդ ջան, արդեն ակնհայտ է, որ այս ընտրություններում պատկերը այլ կլիներ, եթե մասնակցեր ևս մեկ՝ խոշոր ընդդիմադիր ուժ․ ուժ, որը կլինի այնքան վստահություն վայելող, ինչպես «Հաղթանակ» դաշինքն էր, և նա էլ կկարողանար դուրս հանել էն մարդկանց, որոնք ալարեցին, չուզեցան մասնակցել ընտրությունների, հարմար թեկնածու չգտան, կամ էլ ապագայի նկատմամբ չունեն վստահություն կամ ունեն այլ պատճառներ։

Սա ամենակարևոր հետևություներից մեկն է, կարծում եմ։

Մյուս հետևությունը․ ընդդիմությունը պարտությունից հուսահատվելու իրավունք չունի և կարծում եմ՝ կարիք չունի․ քանի դեռ ողջ երկրում իշխանությունը չի փոխվել, իրականում որևէ համայնքում առանձին հաղթելով Նիկոլ Փաշինյանին, ընդամենը բարոյական հաղթանակի դաշտում է․ բոլոր այն համայնքները, որոնք հաղթել են ՔՊ-ին, չնայած կարևոր, բայց միայն բարոյական հաղթանակ են գրանցել, քանի որ իշխանությունը շարունակել է մնալ ղեկին, իսկ հաղթած ընդդիմադիր համայնքապետերը՝ մեղադրյալի աթոռին, բանտում, իսկ վերջին դեպքն էլ ցույց տվեց՝ որ գերեզմանում։ Այնպես որ, գուցե կարելի է շնորհավորել Սևակ Խաչատրյանին, որ քաղբանտարկյալ չի դառնա։

Մյուս հետևությունը, որը կարծում եմ խիստ կարևոր է ընդդիմության և իշխանության համար․ դա այն է, որ այլևս հնարավոր չէ ձայն հավաքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քլնգելով։ Այո, կային ժամանակներ, որ ՔՊ-ն ձայներ հավաքում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վատաբանելու, ստեր տարածելու հաշվին, հիմա դա չկա։ ՔՊ քույր կուսակցության թեկնածուն առավոտից իրիկուն Քոչարյանի մասին էր խոսում, ուր գնում էր քարոզարշավի, սեփական տան բակ, թե բազմաբնակարան շենքի, նորակառույցի բակ, թե վթարային շենքի, մանկական խաղահրապարակ, թե ավտոտնակ, խոսում էր Ռոբերտ Քոչարյանից։ Արդյունքում նա ավագանի չանցավ։ Հակառակը, Սևակ Խաչատրյանին կապեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Քոչարյանի հետ՝ իբր նրան վարկաբեկելու համար, բայց Սևակ Խաչատրյանը հավաքեց մոտ 32 տոկոս ձայն։ Ինչո՞ւ է այսպես․ իմ բացատրությունն այն է, որ այս անցնող տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հիմնավորել իր մասին բազմաթիվ թեզերի կեղծ լինելը և այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ եկան հիմնավորելու, որ մեր երկիրը ծանրագույն վիճակից դուրս հանելու հույսը մարդիկ պետք է կապեն իր հետ։ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հետ էին կապում Վարդան Ղուկասյանին, և Վարդան Ղուկասյանը հաղթեց։ Իսկ Էջմիածնում, ի դեպ, Սևակ Խաչատրյանը շատ ավելի շատ ձայն է տարել, քան ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում։ Պարզապես այնտեղ կար երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժը, ի տարբերություն Էջմիածնի։

Կարճ ասած՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից թեև պետք է լրջորեն անհանգստանալ, բայց ավելի շատ, կարծում եմ, պետք է դաս քաղել։ Վստահ եմ՝ և՛ ՔՊ-ն սխալ ու հեռուն գնացող հետևություններ ու հաշվարկներ կանի ու արդեն անում է, և՛ շատերը։

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշում էր, թե ժողովուրդը ում պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ ձայն տա, ում՝ ոչ։ Այնինչ նա ինքը չկարողացավ իր աջակից և ոչ մի ուժի մտցնել անգամ ավագանի։

Պետք է այս ամենից քաղել դասեր, անել հետևություններ և ճիշտ հաշվարկներ, և ՔՊ-ին մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքից հնարավոր կլինի դուրս շպրտելը առավելագույնը 7 ամսից։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...