«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն

17 Նոյեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել.

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու իշխանությունը։ Այս անգամ՝ Ազգային ժողովում։ Հանրային  քննարկում են նախաձեռնել «Մարտի 1֊ի գործի»  քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։

«Մարտի 1֊ի գործի»  վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի  գործով  լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական»  երկար վերնագրով։ Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011  թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որեւէ  տեղեկատվություն կամ ապացույց» եւ նմանատիպ ձեւակերպումներ։ Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն,  ինչը բնական է՝  Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր  չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1֊ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը  ինքն էր, ակնհայտ է։

Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ  չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ,  այլ առարկաներ նետելով եւ լուրջ վնաս  հասցներով պետական եւ մասնավոր սեփականությանը։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաեւ երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։

Կարեւոր է նաեւ, որ դատարանը  որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը եւս մեծամասամբ այս իշխանության վրա է։  Աբսուրդ է նաեւ այն, որ 2018֊ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը  նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1֊ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։

 

 

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...