ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել

16 Նոյեմբերի, 2025

ՔՊ կուսակցության լրատվամիջոցը ֆեյք տեղեկատվություն էր տարածել, իբր մինչ բոլոր լրագրողները գնացել էին լուսաբանելու Արգիշտի Մեխակյանին, «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը «քվեարկել է բացարձակ ունայնության մեջ»։

Հրապարակումը Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը, բնականաբար, արել էր մինչ Սևակ Խաչատրյանի քվեարկության գնալը։

Մինչ տեղամաս մտնելը Սևակ Խաչատրյանին լրագրողները հայտնեցին ՔՊ կուսակցական լրատվամիջոցի տարածած ստի մասին և հարցրին, թե արդյո՞ք երկրորդ անգամ է եկել տեղամաս։

«Անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք։ Ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես։ Մի պահ նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել էին մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ երկու ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին»։

Անդրադառնալով նույն լրատվամիջոցում տեղադրված հարցումներին, իբր բացարձակ մեծամասնություն է ստանալու ՔՊ թեկնածուն, Սևակ Խաչատրյանն ասաց․ «Դա նույնպես էդ լրատվամիջոցն էր տարածել․ դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղարշապատցուն ցույց տան, որ՝ ձեր ձայնն այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ կախորոշված է ամեն ինչ։ Նույնն արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք այլ լրիվ այլ քվեարկության արդյունքներ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Սևակ Խաչատրյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...