Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ. «Փաստինֆո»

11 Նոյեմբերի, 2025

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Նրա փոխանցմամբ՝ որոշակի հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց որոշներում կլինեն փոփոխություններ, նաեւ՝  որոշակի տեղորոշումներ կփոփոխվեն, այս պահին աշխատանքներն իրականացվում են, իսկ ավարտին մոտ կերևա որտեղ ինչ են արել։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության շենքի վրա նորից նոր անցքեր են բացվելու զարդարանքների համար, ռաքելյանը նշել է, որ նախորդ տարվանից սկսած կառվաևության շենքի և Հանրապետության Հրապարակի բոլոր հին շենքերի վրա տեղադրվող զարդերի տեղադրումն իրականացվում է նոր ձևաչափով։
«Այսինքն շենքի վրա ամրացվում է թեթև մետաղական կոնստրուկցիա, որն ամբողջ ճակատով ամրացվում է մի քանի տեղից և այդ մետաղական կոնստրուկցիայից կախվում են այդ լույսերը։ Նախորդ տարիների նման, որ ամեն թելի համար մի անցք էր բացվում, անցած տարվանից սկսած իրականացվում է շատ քիչ միջամտություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝  բացված անցքերը, որոնք նախ և առաջ շատ քիչ են, ամեն տարի փակվում են, այսինքն  նոր լուծումը հնարավորություն է տալիս  միայն մետաղական թեթև կոնստրուկցիան ամրացնել պատից, որից արդեն շարանները կախվում են։

Առաքելյանը նշել է, որ զարդարանքների աշխատանքների ընթացքից կախված լրացուցիչ կտեղեկացնեն, թե այս տարի երբ են միացվելու տոնածառի լույսերը, հնարավորինս արագ են փորձում աշխատել, բայց նաև պատշաճ։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս տարի տոնական նախապատրաստությունները սկսել են բավականին շուտ, քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցնում է, որ նախորդ տարի տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները նոյեմբերի 3-ին կամ 5-ին են սկսել, իսկ այս տարի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ 3-4 օր ենք շուտ և այնպես է, որ աննախադեպ շուտ չեն սյսել աշխատանքները։

Նմանատիպ նյութեր

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...