Պարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ

19 Դեկտեմբերի, 2025

Պարեկային ծառայությունը, պայմանավորված նախատոնական եռուզեռով, դեկտեմբերի 13-ից հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն, որի նպատակն է նախականխել, կանխել հանցագործությունները, նաև ապահովել ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն, հայտնում են ՆԳՆ-ից։
«Դեկտեմբերի 31-ից 2026 թվականի հունվարի 5-ը Պարեկային ծառայությունն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների կողմից տրանսպորտային միջոցների շահագործումը բացառելու, իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ։ Պարեկների կողմից որևէ զիջում կամ ներում չի լինելու»,- ասել է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։

Անդրադառնալով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցների շահագործման խնդրին՝ նա  նշել է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել են խստացումներ։

Խուդինյանը հիշեցրել է, որ ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող անձը առաջին խախտման դեպքում ենթարկվում է վարչական տույժի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Պարեկային ծառայության պետը քաղաքացիներին հորդորել է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես տոնական օրերին լինել առավել զգոն և դրսևորել իրավագիտակից վարք։

Նմանատիպ նյութեր

Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ ՔՊ-ականները բարկացած են․ «Հրապարակ»

Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ ՔՊ-ականները բարկացած են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5...

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման...

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...