Հայտնաբերվել են Ամանորի գիշերը կրակոցներ արձակած անձինք

14 Հունվարի, 2026

Համակեցության կանոնները խախտելը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն ու մարդկանց անդորրը խախտելը խուլիգանություն է։
Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում:
ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները և Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ ձայնային ազդանշան արձակող ատրճանակով կրակոցն ինքն է արձակել:
Հունվարի 12-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչը իր առանձնատան բակում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում օդ։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նույն օրը ձերբակալել են քաղաքացուն ու տեղափոխել բաժին։ Նա խոստովանել է, որ Ամանորի գիշերը մորաքրոջ ամուսնու որսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել:
Նման մի տեսանյութ էլ տարածվել էր «Տիկտոկ» հարթակում։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ամանորի գիշերը Արարատի մարզի Բաղրամյան գյուղում երեք տղամարդ, խախտելով հասարակական կարգը, որսորդական ողորկափող հրազենից մեկական կրակոց են արձակել օդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում հրազենի տերը ներկայացել է բաժին և նախաքննական մարմնում տվել խոստովանական ցուցմունք։
Հունվարի 12-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ։
Ըստ տվյալի՝ Ամանորի գիշերը Վանաձորի բնակիչ 24 և 26 տարեկան երկու երիտասարդ, խախտելով կարգն ու անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված երկու հրազենից մի քանի անգամ կրակել են օդ։
Երիտասարդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։
Բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նմանատիպ նյութեր

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...