«Վատ ենք ապրելու, շատ վատ. պարտավոր են բարձրացնել թոշակները, եթե չեն կարող՝ թող ռադ լինեն». տնտեսագետ

10 Նոյեմբերի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։

Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն 629.8 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին պարտքի։

Ինչպես տեսնում եք հարգելի հայրենակիցներ, մեկ միլիարդ հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի չափով միայն պարտքի տոկոս եք փակելու։ Բնականաբար, վատ ենք ապրելու, շատ վատ։ Ձեր շրջապատում վարկի տոկոս փակող որ հարևանն է լավ ապրո՞ւմ։ Եվ ոչ մեկը։

Բա էսքան տոկոս փակող երկիրը կարո՞ղ է թոշակառուների մասին մտածել։ Պարտավոր են մտածել և պետք է բարձրացնեն թոշակները առնվազն հիսուն տոկոսով։ Եթե չեն կարող, չկա խնդիր, թող ռադ լինեն»:

 

 

Նմանատիպ նյութեր

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...