Ծեծկռտուք՝ Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների միջև․ դանակահարվածներ կան․ լրագրող

10 Նոյեմբերի, 2025

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երեւանի հայտնի ակումբներից «Սերենայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու եւ գործող դատախազների որդիների միջեւ կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։

Աղբյուրը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել, սակայն իրավապահները պնդում էին, թե նման տվյալներ չունեն․

«Սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ «Սերենա» կատարած այցով պարզեցինք, որ ակումբը փակ է, Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։

Ակումբի աշխատակիցները կարծելով, թե լրագրողը շարքային հաճախորդ է՝ հավատացնում էին, որ դռները փակ են՝ վերանորոգման պատճառով, սակայն մեր նկարած տեսանյութից էլ պարզ երեւում է, որ կապարակնքված դռան վրա Քննչական կոմիտի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։

Շարունակելով հետաքննությունը՝ պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը, չպարզված հանգամանքներում, տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։

Նույն օրը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից “Իշխանություն” լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծա նրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:

Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ՛ Քննչական կոմիտեն, եւ՛ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին՝ մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն անհետացել են։

Ուշագրավ է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի, անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազեն է եղել, սակայն իրավապահները, ենթադրաբար կոծկում են՝ հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։

Հարց է առաջանում՝ եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպե՞ս են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ»,- նշում է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...