14 միլիոնի պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին․ «Իշխանություն»

19 Փետրվարի, 2026

«Իշխանություն» լրատվականի հայտնի դարձավ, որ 2026 թվականի փետրվարի սկզբին Երևանի քաղաքապետարանը «մեկ անձ» ընթացակարգով շուրջ 14 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Sil Insurance» ընկերության հետ։ Ժողովրդի հարկերից գոյացած գումաները կրկին ուղղվում են իշխանական պատգամավորի բիզնեսին՝ առանց մրցակցային գործընթացի։

Եթե հետ գնանք նախորդ տարիներ, կտեսնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Պետական գնումների էլեկտրոնային համակարգում հրապարակված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Sil Insurance»-ը մի շարք պետական մարմինների հետ պայմանագրեր է կնքել հիմնականում «մեկ անձ» ընթացակարգով՝ այդ թվում վարչապետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և այլ մարմինների հետ։

Գումարների ծավալները գնալով աճում են։ Եթե 2021–2022 թվականներին պայմանագրերը հիմնականում վերաբերում էին համեմատաբար փոքր գումարների (օրինակ՝ ավտոպարկերի ԱՊՊԱ ապահովագրություն), ապա 2023–2024 թվականներին արձանագրվել է թե՛ պայմանագրերի թվի, թե՛ գումարների ավելացում։ Ամենախոշոր պատվիրատուն Ներքին գործերի նախարարությունն է՝ շուրջ 396 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 958 մլն դրամ։

Մեկ անձից գնում կատարում են այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը կարող է մատուցել միայն մեկ ընկերություն, առաջացել է հրատապություն, գնումը փոքր արժեք ունի կամ կան տեխնիկական/իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս չանցկացնել բաց մրցույթ՝ համաձայն «ՀՀ պետական գնումների մասին օրենք»-ի։ Եթե Հայաստանում կան բազմաթիվ ապպա պայմանագրեր կնքող ընկերություններ, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրությունը կատարվել հենց ՔՊ-ական պատգամավորի օգտին։ Խոսքը պետական բյուջեի միջոցների մասին է, որոնք ձևավորվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Այդ միջոցների բաշխման գործընթացը պետք է լինի ոչ միայն օրինական, այլև արդար և մրցակցային։

Եթե շուկայում գործում են տասնյակ ապահովագրական ընկերություններ, առաջանում է պարզ հարց․ ինչո՞ւ մրցակցային բաց պայմաններ չեն ստեղծվում նաև մյուսների համար։ Ինչո՞ւ են պետական գերատեսչությունները տարիներ շարունակ ընտրում նույն գործընկերոջը՝ առանց մրցույթի։ Իշխանական պատգամավորի բիզնեսը փաստացի դարձել է պետական համակարգի կայուն և նախընտրելի գործընկեր։ Կոռուպցիան պոզով, թե՞ պոչով է լինում։

 

Նմանատիպ նյութեր

Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին

Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին

Մենք՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի ներկայացուցիչներս, կարևորելով կենսաբանական բազմազանության պահպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և բնապահպանական որոշումների կայացմանը հանրության արդյունավետ...

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը. Axios

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ երկու երկրներում էլ կայանալիք ընտրություններից առաջ։ Այս մասին, հղում կատարելով մի քանի աղբյուրի, գրում է Axios-ը։ Նշվում է, որ Թրամփի...

Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական...

Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան

Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան

Թեև ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց մեզ համար այն հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Նախ. երբեք չի կարելի հայտնվել խոշոր...

Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները

Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները

«Վերջին օրերին հստակորեն նկատվում է օտարերկրյա պետություններում գործող հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների և նույնիսկ պաշտոնյաների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի դեմ ուղղված նպատակային տեղեկատվական արշավներին», - ասվում է Մեդիայի և հեռարձակման խորհրդի...