Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

9 Նոյեմբերի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են.

«ՀԿ-ն իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։

Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա. «Ժողովուրդ»

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի...

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ «Ժողովուրդ»

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների...

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի...

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...