Հոգևոր սպասավորներիս հանդեպ չէինք սպասում այդպիսի վերաբերմունք․ Տեր Սարգիս

1 Նոյեմբերի, 2025

«Մինչև վերջերս, երբ դուռը թակում էին, փոքր աղջիկս վախից փախչում էր ուրիշ սենյակ»,-24news.am-ի  փոխանցմամբ՝ ասել  էՀովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ անդրադառնալով իրենց տանը ԱԱԾ և քննչական մարմնի ներկայացուցիչների կողմից կատարված խուզարկությանը:

«Այդ օրը բոլորիս տներն են եկել: 7:30 ի մոտակայքում մտել են մեր տուն՝ ԱԱԾ-ի և քննչական խմբով: 4 անչափահաս երեխաներ տանը քնած էին,  փոքրերի մոտ վախի զգացողություն կար:

Հոգևոր սպասավորներիս հանդեպ չէինք սպասում այդպիսի վերաբերմունք: Ուզում ենք ՝մեր երկրում, անկախ ծառայությունից, կոչումից՝ ամենքի ազատությունն ու սահմանադրական և մնացած իրավունքները հարգված լինեն: Եթե այդ կարգը հարգվեր, մեզ որպես վկա ներգրավելով՝ կարող էին ուղղակի ծանուցագրեր ուղարկել, և մեզնից  ոչ մեկը չէր խուսափի։ Պատշաճ՝ ըստ կարգի, կներկայանայինք ու կպատասխանեինք իրենց հարցերին: Իսկ այն, ինչ արեցին իրենք, օրենքից դուրս էր»,- ասել է քահանան։

Տեր Սարգսի խոսքով՝ իրենք մոտ 8-9 ժամ մնացել են քննչական մարմնում, սեփական իրավունքների մասին չեն տեղեկացվել, շատերը նույնիսկ առանց փաստաբանի են ցուցմունք տվել:

Անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից «պատարագ» անցկացնելու օրն  իրեն ու թեմի մյուս հոգևորականներին ծանուցագրերով Երևան հարցաքննության հրավիրելուն՝ տեր Սարգիսը շարունակել է. «Կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ էր իրենց նպատակը: Այդ ծանուցմամբ քննչական հրավիրելով՝ փորձում էին մեզ զերծ պահել  տարածքում լինելուց։ Մտածում էին՝ կարող ենք գնալ, խոչընդոտել»:

Տեր Սարգիսը պատմել է նաև, որ ՔԿ հարցաքննության գնալուց  հրաժարված  բոլոր հոգևորականներին հետևել են, ստուգել՝ արդյոք ճի՞շտ էր հարցաքննության չգնալու  պատճառը և արդյոք իրականում նրանք բոլորն այդ օրը տարբեր վայրերում պատարագ մատուցե՞լ են, թե՞ ոչ.

«Հետևեցին, տեսան՝ իրապես գնո՞ւմ ենք մեր նշած վայրերը, թե՞ ոչ: Բայց պատարագները իրականացան, մենք կիրակի արժանի եղանք, որպես քահանա, Տիրոջ առաջ կանգնելու և ժողովրդի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու՝ այս մեծ փորձությունից աստվածային օգնությամբ դուրս գալու համար:

Իմ մշտական աղոթքն է, որ Աստված իմաստություն տա։ Ամուր ու պինդ լինենք, Աստված բոլոր հարցերը կլուծի»:

Նմանատիպ նյութեր

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի ​​մեկնաբանության համաձայն՝ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար։ «Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի...

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

1001 հարցված քաղաքացիների ճնշող մասը՝ 54%-ը, պնդում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Այդ մասին հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 54%-ից 53%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ է ՀՀ երկրորդ...

Մենք ազգովի պարտավոր ենք կտրել զիջումների այս շղթան հանուն մեր հավաքական լինելիության․ Ռուստամյան 

«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող...

ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին է կրակում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

  «Հայ Դատի մեր զինվորագրյալ ընկերներն ու համակիրները, որոնց ներկայացուցիչները նստած են այստեղ, հայության երկրորդ բանակն են, որ կմաքառի արտաքին աշխարհի քաղաքական, դիվանագիտական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հարթակների վրա՝...

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։ «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով «թխված» գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ...