Չեղարկվել է Պուտին-Թրամփ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը

31 Հոկտեմբերի, 2025

Միացյալ Նահանգները չեղարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը, այն բանից հետո, երբ Մոսկվան Վաշինգտոնին ուղարկել է հուշագիր՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոշտ պայմաններով, հաղորդում է «Financial Times»-ը։

Ռուսաստանի պահանջները ներառում էին տարածքային զիջումներ, ուկրաինական բանակի կրճատում և երաշխիք, որ Կիևը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին: Համաձայնագիրը չեղարկելու որոշումը կայացվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև լարված զրույցից հետո:

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը դժգոհ էր Մոսկվայի դիրքորոշումից և որոշել էր, որ բանակցություններն անիմաստ են, եթե Կրեմլը ճկունություն չցուցաբերի։ Հանդիպման չեղարկումը նշանավորել է Վաշինգտոնի քաղաքականության կտրուկ շրջադարձ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը, կարծես, հակված էր մեղմացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։

Հետագայում Սպիտակ տունը կրկին խստացրել է իր հռետորաբանությունը՝ պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների դեմ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թրամփը չեղարկել է Բուդապեշտում նախատեսված Պուտինի հետ հանդիպումը։ Նա ասել է, որ քիչ հավանական է, որ երկու կողմերը կարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ այդ պահին, բայց չի բացառել ապագայում գագաթնաժողովի հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...