Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին. «Փաստ»

30 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս ասել է, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար: Ըստ Փաշինյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հունիսին, ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը: «Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը», ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ, հակառակը ֆորպոստի տրամաբանությունն է:

Անդրադառնալով թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին վախեցնելու է նոր պատերազմով, եթե ՔՊ-ն չմնա իշխանության. «Փաշինյանի մեսիջը կամ հերթական մանիպուլ յացիան՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, հետևյալն է՝ ընդդիմության հաղթանակը նոր պատերազմ է բերելու Ադրբեջանի հետ, ընդդիմությունը նորից բարձրացնելու է Արցախի հարցը, իսկ եթե ՔՊ-ն 2026 թվականին մնաց իշխանության, ՀՀ-ն երբեք չի պահանջելու Արցախը, Ադրբեջանի հետ խաղաղություն է կնքվելու, և Հայաստանը դառնալու է տարանցիկ միջանցք։

Փաշինյանը փիառելու է Թրամփի ուղին, որը դե ֆակտո «Զանգեզուրի միջանցքն է», ՀՀ քաղաքացիներին նորից վախեցնելու է «նախկինների» վերադարձով, հենվելու է երկրի ներսում 400 հազար աղանդավորականների աջակցության վրա (դրա համար է նա արշավ կազմակերպում Մայր Աթոռի դեմ), ինչպես նաև ոստիկանության և դատական համակարգի վրա՝ ընդդիմադիրներին բանտերը նետելու համար»։

Ըստ հեղինակների, Փաշինյանի մյուս մեսիջը՝ ֆորպոստի հետ կապված, ուղղված է ՌԴ-ի դեմ. իբր Մոսկվան ցանկանում է ՀՀ-ն վերածել ֆորպոստի՝ տանելով դեպի Միութենական պետություն, իսկ Փաշինյանն իբր պաշտպանում է ՀՀ սուվերենությունը։ Փաշինյանն այդ կերպ մեսիջ է հղում իր աշխարհաքաղաքական տանիք Արևմուտքին. եթե ՔՊ-ն մնաց իշխանության, ՀՀ-ն կտրվելու է ՌԴ-ից և չի դառնալու ռուսական պլացդարմ Հարավային Կովկասում։

«Փաշինյանն ու ՔՊ-ն թքած ունեն հայկական ազգային ու պետական շահերի վրա. ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ամեն օր արտագաղթում են ՀՀ-ից, Արցախը ՔՊ-ն առանց խղճի խայթի հանձնեց Ադրբեջանին, կրճատում են բանակը, ինչը Բաքվի հերթական պահանջն է։ Փաշինյանը հասկանում է, որ եթե 2026 թվականին ինքը պարտվեց, ապա իրենց ողջ կլանը հայտնվելու է բանտերում՝ Արցախը հանձնելու, հայկական շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին վաճառելու, միլիարդների հասնող կոռուպցիայի համար»,-գրում է ալիքն ու հավելում, թե Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական կամիկաձեներ են. նրանք հանուն իշխանության պահպանման պատրաստ են կատարել Արևմուտքի, Բաքվի և Անկարայի ցանկացած հրահանգ, ինչպես նաև ուժ կիրառել ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ընդդիմադիրներին նետելով բանտերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...