Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

29 Հոկտեմբերի, 2025

Լիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելառուսի հետ սահմանը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։

Շալչինկայի սահմանային անցակետը կփակվի ամբողջությամբ, մինչդեռ Մեդինինկայը կմնա փակ՝ որոշ բացառություններով։

«Այս անցակետով կթույլատրվեն անցնել դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։ Լիտվայի բնակության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի Պետական ​​սահմանապահ ծառայությունը», — կառավարության նիստում հայտարարել է Լիտվայի Ներքին գործերի նախարար Վլադիսլավաս Կոնդրատովիչուսը։

Լիտվայի իշխանություններն այս որոշումը կայացրել են Բելառուսից Լիտվա մտնող մաքսանենգ օդապարիկների պատճառով, ինչը հանգեցնում է օդանավակայանների գործունեության սահմանափակումների։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը վերածվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց համար մեծ կալանավայրի․ Կոստանյան 

«Արսեն Գևորգյանի մահը, ըստ էության, հերթական ահազանգն է, որ Հայաստանում իշխանություններն այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից։ Ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ևս երկու դեպք։ Խոսքը դատական նիստերի դահլիճում այս...

Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am

Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ը հայտնում է տեղեկանալով  նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։...

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել նիստին

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել նիստին

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն անհրաժեշտ է TRIPP ընկերության հիմնադրման համար։ Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցել...

Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս  տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման հետևանքով «էկզոգեն...

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում  Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգել է ևս վեց ամսով։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Սահմանափակումը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից և կտարածվի սաղմոնազգիների ընտանիքին...