Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալ է ձերբակալվել

27 Հոկտեմբերի, 2025

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Reuters-ի փոխանցմամբ՝ Փարիզի դատախազությունը տեղեկությունը հաստատել  է՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։

Le Parisien պարբերականի տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց, Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու ձերբակալվածները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։

Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

Նշենք, որ 4 գողերին հաջողվել է ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները,...

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի...

ՀՀ-ում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Խաչատրյան

ՀՀ-ում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Գերմանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան...

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին...

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին SputnikArmenia-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։ Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա...