«Ես կադրեր չեմ տեսել, պետք է քննեն դեպքը»․ Գալյանը՝ եկեղեցուց քաղաքացուն դուրս հանելու մասին 

27 Հոկտեմբերի, 2025

«Վարչապետի գործողությունները որևէ կապ չունեն միջամտության հետ։ Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում։ Վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի պատարագին մասնակցությունը քաղաքացու հավատքի դրսևորում է, ոչ թե պաշտոնական քայլ»,— ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Փաշինյանի մասնակցությունը «պատարագին» շարունակում է մեծ քննարկումներ առաջացնել թե՛ հանրության, թե՛ քաղաքական շրջանակների շրջանում։

Նրա խոսքով՝ եկեղեցին սահմանադրական կարգի մաս չի հանդիսանում, ուստի վարչապետի պատարագին մասնակցությունը չի կարող դիտվել որպես լիազորությունների գերազանցում։

Անդրադառնալով հրապարակված կադրերին, որտեղ անվտանգության աշխատակիցը քաղաքացուն դուրս է բերում եկեղեցուց, նախարարը նշեց․ «Եթե բռնարարք է եղել, դա քննադատելի և օրենքով պատժելի է։ Կրկնում եմ, չեմ տեսել կադրերը, բայց եթե դեպքը տեղի է ունեցել, իրավապահ մարմինները պետք է քննեն դեպքը և համապատասխան արձագանք տան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փիթ Հեգսեթը չեղարկել է այսօր նախատեսված իր առաջին այցը Իսրայել

Փիթ Հեգսեթը չեղարկել է այսօր նախատեսված իր առաջին այցը Իսրայել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չեղարկել է այսօր նախատեսված իր առաջին այցը Իսրայել, հաղորդում է The Jerusalem Post (JPost)-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ թերթի՝ կարճատև այցի ընթացքում Հեգսեթը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության...

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վերաբերյալ

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վերաբերյալ

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ...

Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ»: Այս մասին «Հայլուրի» փոխանցմամբ՝ ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանը։ «Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են Հայ...

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

ՆԱՏՕ-ի երկրները և պաշտպանական ընկերությունները Անկարայում անցկացվող ֆորումում դաշինքի առաջնորդների հանդիպումից առաջ ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր և ներդրումային գործարքներ։ Այս մասին հաղորդել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթը։ Ռուսաստանի...

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ «Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը...