Միակ դեպքն է, որ ՔՊ-ի հետ համաձայն ենք, իհարկե՝ «Գյումրի 2» չի լինելու, լինելու է «Փարաքար 2»․ Սևակ Խաչատրյան

22 Հոկտեմբերի, 2025

«Խախտումները ՔՊ-ին է բնորոշ, խախտումները, ճնշումները, դրանք նոր չեն սկսել։ Արդեն երկու ամիս է, որ բարեկամներին, հարազատներին աշխատանքներից ազատում են, ազատման դիմում գրելու հորդորով են հանդես գալիս, եթե դիմումը չի գրում, պարզապես հրամանով ազատում են։ Վերջերս տեսանք Մաշտոցի անվան դպրոցի տնօրենի դեպքը․ ասել էին ազատման դիմում գրի, չէր գրել, պարզապես հրամանով ազատեցին աշխատանքից։ Այսպիսի դեպքերը շատ-շատ են, երկու ամսից ավելի է՝ շարունակվում է, արդեն հասել են հեռու բարեկամներին, ազգականներին, ընկերներին, հարևաններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։ «Չեմ ուզում զոհի տպավորությւոն ստեղծել, դա մեզ ոչ վախեցնում է, ոչ գործից ու նպատակներից հետ պահում, հակառակը, շատ ավելի է ուժեղացնում և մոտեցնում մեր վերջնական նպատակին»,- ասաց նա։

Հարցին, թե Գյումրու ու Փարաքարի դեպքերը ցույց չե՞ն տալիս, որ եթե ընտրվի ընդդիմադիր համայնքապետ, իշխանությունը չի հաշտվելու, քայլերի կդիմի, կձերբակալի, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Մենք հաստատակամ, ենք մեր գործողությունների մեջ։ Այսօրվա իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, ամեն ստորություն, ամեն ճղճիմ քայլ։ Դա իրենց աշխատաոճն է, բայց մենք դրանից չենք վախենում, եթե բոլորը վախենան, ուրեմն պետք է չլինի պայքար, պետք է բոլորը լռեն, իսկ մենք էդ տեսակը չենք»։

Արձագանքելով իշխանականների խոսքերին, թե՝ Վաղարշապատում «Գյումրի 2» թույլ չեն տալու, Սևակ Խաչատրյանն ասաց․ «Դա միակ դեպքն է, որ ՔՊ-ի հետ համաձայն ենք, իհարկե՝ Գյումրի 2 չի լինելու, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, լինելու է Փարաքար 2՝ ընտրական մասով»։

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ իշխանության ոտնձգություններին, Սևակ Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Ցանկացած ոտնձգություն դեպի եկեղեցին, հակազդեցություն է ունենալու իմ, իմ թիմի, իմ ընկերների իմ շրջապատի կողմից, ինչը նախկինում ևս եղել է»։

Հիշեցնենք, որ «Հաղթանակ» դաշինքը այսօր՝ հոկտեմբերի 22-ին ներկայացնում էր նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում իր նախընտրական ծրագիրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Միջոցառումն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի...

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ...