Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը անհամաչափ և վիրավորական միջամտություն են. ՓԻՊՀ

22 Հոկտեմբերի, 2025

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:

Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ:

Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:

Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝
– վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,
– նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,
– պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։

Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.

Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:

Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:

Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք:

Նմանատիպ նյութեր

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։ Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում...

Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Իրանն ու Օմանը կբանակցեն 30-60 օր

Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Իրանն ու Օմանը կբանակցեն 30-60 օր

Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք 30-ից 60...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն կրկին հանձնաժողովների նախագահներ է ընտրում

  Տեղի է ունենում ԱԺ  9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուներ է ներկայացնում, քանի որ նախորդ 3 թեկնածուներին ՔՊ-ն դեմ էր քվեարկել։ Նիստն առաջարկում ենք դիտել...

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության...

«Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան

«Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական...