Արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 700 մլն դոլար փոխհատուցում արժենալ․ Օրբելյան

18 Հոկտեմբերի, 2025

Հայաստանի իշխանությունների կողմից ՀԷՑ–ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 500-700 մլն դոլար արժենալ, որը դատարանի կողմից կնշանակվի որպես փոխհատուցում: Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  նման գնահատական է հնչեցրել իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ և արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ Օրբելյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցից պաշտպանվելու համար, մինչդեռ կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։
«Հայաստանի Հանրապետությունը, որքան հասկանում եմ, վարձել է «Foley Hoag» ընկերությանը, խոսքը 3 մլն դոլարից մի փոքր ավելի գումարի մասին է։ Դրանք արբիտրաժային վարույթի ծախսերն են, չհաշված լրացուցիչ ծախսերը՝ արբիտրների, թարգմանչի ծառայությունների և այլնի համար։ Ընդհանուր առմամբ գումարը կարող է հասնել 500 հազար դոլարի` կախված հանգամանքներից։ Այսպիսով, միայն իրավաբանական ծախսերը կկազմեն մինչև 4 մլն դոլար»,-  նշել է Օրբելյանը։
Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերջնական վճիռ դեռ չի կայացրել: Առայժմ միջանկյալ որոշում կա, որով արբիտրաժը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է չվատթարացնել իրավիճակն այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, թե արդյոք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ընթացող գործընթացները և ընդունված օրենքները կարող են համարվել միջնորդավորված ազգայնացում և հայ-կիպրական պայմանագրերով նախատեսված երաշխիքների խախտում:
Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է կամավոր կատարել այդ որոշումը, սակայն, ըստ Օրբելյանի, դա նույնն է, ինչ եթե Հայաստանի քաղաքացիների միջև դատական գործընթացում կողմերից մեկը հրաժարվի կատարել դատարանի վճիռը: Իրավաբանն ընդգծեց, որ արբիտրաժի վճռի կատարումից խուսափելն ավելի շուտ քրեական պատասխանատվության, քան քաղաքացիական-իրավական հարթության մեջ է:
«Ուզում եմ, որ բոլորը հասկանան։ Չկատարելն անհետևանք չի մնա։ Պետությունը ստիպված կլինի փոխհատուցել վնասը․ դա պաշտպանության հիմնական միջազգային մեխանիզմն է։ Այսինքն մենք՝ հարկատուներս, ստիպված ենք լինելու վճարել 500, 600, 700 մլն դոլար, որովհետև պետական պաշտոնյան որոշել է լիազորությունները գերազանցելով, օրենքը խախտելով, հանցագործություն կատարելով չկատարել արբիտրաժի վճիռը»,-ասել է Օրբելյանը։
Միաժամանակ նա նկատեց, որ փոխհատուցումը վճարելու կարիք չէր լինի, եթե Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը համապատասխան դադարեցվեր Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը ՀԷՑ-ի պետական կառավարչի պաշտոնում և պետությունը չխառնվեր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատանքներին:
Սակայն հիմա, երբ ՀԷՑ-ի դեմ քայլեր են կատարվել, արբիտրաժը փոխհատուցում կնշանակի, եթե նույնիսկ պետությունը պնդի, որ վնասը տեղական օրենքների կատարման հետևանքով է առաջացել։

Նմանատիպ նյութեր

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...