Փաշինյանը հանձարարել է լուծարել ARFI հարթակը․ ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն

15 Հոկտեմբերի, 2025

«ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ներկայացնում եմ ARFI հարթակի հնարավորությունները։ Այս հարթակը մշակվել է ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի կողմից և ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։

Նիկոլ Փաշինյանը հանձարարել է այն լուծարել»,- գրել է նա։

Նշենք, որ Դավիթ Փափազյանը գրառումներով է հանդես գալիս, որոնցից ենթադրելի է, որ ըստ Փափազյանի՝ Փաշինյանը փորձում է իր արած սխալները բարդել ԱՆԻՖ-ի ղեկավարության վրա․ նա սեպտեմբերի 22-ին կատարել էր հետևյալ գրառումը․

«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը: Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,- մանրամասնել է նա։

Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։

Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծման (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)»։

 

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...